ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան չի կատարում Սիրիայի հարցով իր վրա դրված մի շարք պարտավորություններ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
«Ցավոք, այս փուլում Թուրքիան չկարողացավ կատարել մի քանի սկզբունքային պարտավորություն: Դրանք կոչված էին արմատապես կարգավորել Իդլիբի հարցը»,- ասել է Լավրովը։
Լավրովն ասել է, որ պարտավորություններից մեկն այն էր, որ Թուրքիան, օգտագործելով իր լծակները, պետք է տարանջատեր Սիրիայի ընդդիմությանը՝ «Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպության անդամներից։
«Դրա հետ մեկտեղ տեղեկատվություն ենք ստանում Իդլիբի ուղղությամբ Թուրքիայի զինուժի տեղակայման մասին։ Կա նաև տեղեկություն, որ բախումներ են ընթանում թուրքական և սիրիական բանակի ստորաբաժանումների միջև։ Մեր զինուժը հետևում է զարգացումներին»,- եզրափակել է Լավրովը։