Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների լիազորությունները վերացնելու օրինագիծը կքննարկվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ԱԺ խորհրդի նիստի ավարտից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է խորհրդի նիստի շրջանակում ընդունված որոշումը։

«Խորհրդի նիստը քիչ առաջ ավարտվեց։ Նախագծերն արդեն նոր կազմով ներկայացվեցին, միայն մեկ հարց կա օրակարգում՝ սահմանադրության 1 հարցը փոփոխելու հարցն է։ Մնացած այն փաթեթը, որը դրվել էր շրջանառության մեջ՝ Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված, այդ փաթեթը օրակարգում չէ»,-ասել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա 13։00-ին։ Նախատեսվում է, որ նիստը կտևի 5 ժամ, նիստում կքննարկվի միայն սահմանադրական փոփոխությունների նախագիծը 1 ընթերցումով․ դա 213-րդ հոդվածի մասին հարցն է։ Մարուքյանը չի բացառել, որ քվեարկությունը տեղի կունենա վաղը առավոտյան։

Էդոն Մարուքյանը նաև տեղեկացրել է, որ ԱԺ-ում իր ղեկավարած խմբակցությունը որոշմանը դեմ է քվեարկել։

Նշենք, որ ԱԺ խորհդի որոշումից ենթադրվում է, որ առաջիկա արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների լիազորությունները վերացնելու օրինագիծը։