ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսցաման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։
Նշենք, որ Հայաստանում մարտի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք, որից 2-ն ապաքինվել են: Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: Սահմանափակումները տարածվում են հասարակական միջոցառումների, զվարճանքի կենտրոնների և որոշ գրասենյակների վրա: Փակ են նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: