ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ապամոնտաժված եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարի ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցներից լուսանկարներ է հրապարակել։
«Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սպամոնտաժվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղադրված ծաղկի վաճառքի տաղավարը:
Բացատրական աշխատանքներից Մաշտոցի պողոտայի նախկին Փակ շուկայի տնօրինությունը ապամոնտաժել է շենքի ճակատային մասում կառուցված մետաղյա հովանոցները։ Աշխատանքները շարունակական են»,- ասված է գրառման մեջ։