ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Եղել է իշխանափոխություն, Սահմանադրական դատարանի կազմն էլ պետք է փոխվի։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Հարցը դնում ենք ժողովրդի դատին, որ ժողովուրդը որոշի: Եթե մենք սխալ լինենք, կթողնենք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի»,- ասել է Միքաելյան։
Միքայելյանի դիտարկմամբ՝ Հայաստանում երկար տարիներ անօրինակ բան է կատարվել օրենքի սահամաններում․
«Ես ասել եմ՝ Սահմանադրական դատարանը պետք է լինի եկեղեցու վերջին մոմը: Խնդիրն այն չի, որ բութը կամ ստորակետը սխալ են դրված, կամ իրավական խախտում կա: Իրավական խախտում եղել է երկար տարիներ՝ 20 տարի, այդ իշխանությունն ուզում է նորից վերակենդանանա»։
Հրայր Թովմասյանի մասին պատագավորն ասել է, թե Հրայր Թովմասյանին ճանաչում է գրեթե 2000 թ․, նրա բնորոշմամբ՝ նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել:
«Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել, դեմ է եղել այն իշխանությանը: Բայց այն իշխանությունը միշտ ցանց է գցել, խելոքներին տարել է, նա ընկել է այդ ցանցի մեջ»: