ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
2016թ.-ին Կոմիտաս Մուրադյանը զբաղեցնում էր ԶՈՒ կապի զորքերի պետի–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնն ու Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։