ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Պարոն Փաշինյան, ասեմ, թե օրինակ ես ինչի եմ քմծիծաղով նայում իմ դեմ հարուցված քրեական գործին (հետապնդմանը), որովհետև ձեռքիս տակ է ամբողջ քրեական գործը ու եթե ես այն Ձեզ ցույց տամ, հաստատ Ձեր քմծիծաղն էլ կգա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Բայց Ձեր քմծիծաղը կլինի ափսոսանքի (ազնվության դեպքում) քմծիծաղ, քանի որ անմիջապես կտեսնեք, որ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական առումով ոչինչ չի կեղծվել և ոչինչ չի յուարցվել:
Գիտեմ, որ չեք ուզի դա տեսնել, բայց վստահեցնում եմ, որ գործս դատարան հասնելու դեպքում՝ բոլորը կտեսնեն ու շատ տարբեր քմծիծաղներ կտան», գրել է Բաբայանը եւ ամփոփել.
«Մեզ իրական հեղափոխություն է պետք»։