Ասում եմ չէ՞, որ մեզ իրական հեղափոխություն է պետք. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Արսեն Բաբայան

Այսօր Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հանդես գալով որպես նախարար խախտեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը եւ իրականացրեց քարոզչություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ոչ»-ի շտաբի համակարգողներից Արսեն Բաբայանը։

«Այդ խախտմանն անմիջապես արձագանքեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, հստակ արձանագրելով, որ նախարարը կոպտորեն խախտեց սահմանադրական օրենքը։

Դրան հաջորդեց ԱԺ-ում նստած կառավարության ծիծաղն ու ժամի ցուցադրումը, նշելով, թե աշխատանքային ժամն ավարտվել է», գրել է իրավապաշտպանը եւ պարզաբանել, թե ինչու է հաճախ կրկնում, որ «մեզ անհրաժեշտ է իրական հեղափոխություն. շատ պարզ է, գործող քաղաքական իշխանությունը կոպտորեն խախտում է օրենքը եւ փորձում համոզել, թե իբր չի խախտել ու դրա համար նշում է անհեթեթ հիմքեր։ Անհեթեթ ու ձեւական պատճառաբանություններ բերելը վկայում է այն ցավոտ իրականության մասին, որ իշխանափոխությամբ արժեքների փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում պարզապես տեղի չի ունեցել», գրել է Բաբայանը եւ ամփոփել. ։

«Ժամն են ցույց տալիս։ Ակնհայտ է, որ ժամը որեւէ նշանակություն չունի, ինչն էլ շատ տեղին նկատեց Գեւորգ Գորգիսյանը»։