ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ Իսրայելի բանակը փետրվարի 6-ի գիշերը օդային հարվածներ է հասցրել Սիրիային՝ 172 ուղևորներով ինքնաթիռի վայրէջքի պահին։
Իսրայելական F-16 կործանիչները «օդ-երկիր» տեսակի հրթիռներով հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձանների վրա։ Այդ ժամանակ վայրէջքի էր պատրաստվում Թեհրանից ժամանող Airbus-320 ինքնաթիռը։ Արդյունքում հրթիռակոծության պատճառով այն ստիպված է եղել իջնել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայում։