Դամասկոսում պարետային ժամ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Capture

Սիրիայի հակակառավարական ուժերը, որոնք գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, հայտնել են այնտեղ պարետային ժամ մտցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Deutsche Welle-ն։

Պարետայն ժամը կտևի տեղի ժամանակով 16:00-ից մինչև 5:00-ն։

Հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ 

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է. նրանց ապաստան է տրամադրվել։

--00—ՅՄ