ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սպասվող հանրաքվեին, որով նախատեսվում է դարադեցնել ՍԴ նախագահի և ՍԴ դատավորների լիազորությունները։
«Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը։
Փաշինյանի ռեժիմը ԱԺ-ում դակեց հակասահմանադրական նախագիծ,որի համաձայն հանրաքվեին կողմ քվեարկելու դեպքում դադարեցվում են ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները։
Հարկ եմ համարում հիշեցնել,որ Փաշինյանի այս հակասահմանադրական նախաձեռնությանն այո ասելը,նշանակում է այո ասել հետևյալ կետերին.
•Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
•Տրանսգենդերության քարոզին։
•Ազգային կաղապարներից «հրաժարմանը»։
•Ասֆալտին փռելու քաղաքականությանը։
•Սևերի և սպիտակների բաժանմանը։
•Արցախյան հարցում հայեցակարգի և իզմերի բացակայությանը։
•Քաղաքական ձերբակալություններին։
•Ներդրումների բացակայությանը։
•Եվ վերջապես, այո ասել բռնապետությանը։
ՀԳ․ No pasaran»,-գրել է Շարմազանովը։