ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
ՌԻԱ «Նովոստին» գործակալությունը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օրենք է խախտել՝ կոնգրեսում ելույթի ավարտից հետո պատռելով ժողովրդին ուղղված իր ելույթի տեքստը։
Ըստ Թրամփի՝ Փելոսին խախտել է օրենքը՝ փչացնելով պաշտոնական փաստաթուղթը։
«Նա օրենք է խախտել»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ Փելոսին անարգանք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։