ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի 82-ամյա ամուսինը հարձակման է ենթարկվել։ Այդ մասին հայտնել է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը, փոխանցում է BBC-ն։
«Հարձակվողը ներխուժել է Փելոսիի Սան Ֆրանցիսկոյի նստավայր և դաժանորեն հարձակվել պարոն Փելոսիի վրա»,- նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը նաև նշում է, որ Փոլ Փելոսիին հոսպիտալացվել է, և որ Նենսի Փելոսին այդ պահին Սան Ֆրանցիսկոյում չի եղել։
--00—ԼՄ