Մեծ ցավով տեղեկացա զինծառայողների ողբերգական մահվան մասին. Բելառուսի ՊՆ-ն Դավիթ Տոնոյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

 Դավիթ Տոնոյան

Սյունիքի մարզում ձնահյուսի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը:

«Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- ասված է ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում ձնահյուսի հետևանքով 3 զինծառայող մահացել է, ևս մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: