ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
«Ամեն ինչ չի կարելի դնել հանրաքվեի։ Կոնկրետ անձանց վերաբերյալ հանրաքվեների կազմակերպումը մեր երկրի համար շռայլություն է։ Որտե՞ղ է գրված, որ ՍԴ-ն պետք է ծառայի օրվա իշխանությանը․ սա խայտառակ մոտեցում է»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Այստեղ ինստիտուցիոնալ պայքար չկա․ կա պայքար հանուն ու ընդդեմ անձի»,- նշեց Գևորգ Պետրոսյանն ու հավելեց՝ «Այն մեղքերը, որ վերագրում են Թովմասյանին, եղել են այն ժամանակ, երբ Թովմասյանը ՍԴ-ում չի եղել։ Գոնե մի ամիս սպասեին՝ Վենետիկի պատասխանը գար։ Բայց հիմա Վենետիկի առաջ դռները փակում են, որովհետև գիտեն՝ իրենց ձեռնտու պատասխան չի լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։