ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ճանապարհաշինական ծրագրի շուրջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների դժգոհությունների վերաբերյալ:
Նախարարությունը պարզաբանման մեջ մասնավորապես ասված է․
«Հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում»։