ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն վերջերս տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր մասնագիտության ընտրության հարցում իրեն ոգեշնչած հայազգի Հայկ Մանուկյան մասին, որը կինոյի գծով պրոֆեսոր էր Նյու Յորքի համալսարանում:
Սկորսեզեն նշել է, որ «Մանուկյանը դասախոսության ժամանակ այնպիսի կրքով ու էներգիայով էր խոսում կինոյի մասին, որ ասես յուրատեսակ քարոզիչ լիներ»: Այս մասին ռեժիսորը խոսել է Rolex.org կայքի պատրաստած ռեպորտաժում։
«Եվ հենց այդ պահին ես, կարելի է ասել, դարձա կուլտի անդամ: Նրա անունը Հայկ Մանուկյան էր: Նա իրոք ոգեշնչում էր մեզ: Նա մեր սրտերում իսկական կրակ վառեց: Դա կյանքումս երբևէ ստացած ամենաթանկագին նվերներից էր»,-իր մտքերով կիսվել է տաղանդաշատ ռեժիսորը: