ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը։ Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսվող հանդիպումը կայացել է կառավարությունում։
«Կառավարությունում հյուրընկալում եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին»,-ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։