ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
«Չէի ուզենա, որ կոռուպցիոն սիստեմի մեջ թաթախվածները լինեին մեր ղեկավարների կողքին: Իսկ այդպիսի մարդիկ միշտ էլ հրաշքով հայտնվում են ղեկավարների կողքին և փչացնում, կեղտոտում, աղտոտում են: Այդպիսի մարդկանցից պետք է ազատվել և հեռու մնալ»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասում է բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը:
«Այս հեղափոխությունը փորձություն է և գայթակղություններից զերծ մնալու առիթ: Իսկ այս փորձությունից պետք է պատվով դուրս գանք: Մեր միասնական չլինելն է ինձ մտահոգում: Երբեմն տեսնում ենք ատելության դրսևորումներ, բայց ես կուզենայի, որ մարդիկ ավելի զուսպ լինեին իրենց արտահայտությունների մեջ: Զուսպ, ասկետիկ վիճակ եմ ուզում տեսնել նաև մեր ղեկավարների մոտ»,- շարունակում է բեմադրիչը:
Նարինե Մալյանի հետ զրուցել ենք բեմական անցած ճանապարհի մասին, հաջողված բեմադրությունների, նաև այն մասին, թե ինչու չդարձավ նկարիչ: Իսկ թատրոնում նախատեսվող միջոցառումները, ինչպես տեղեկացրեց գեղարվեստական ղեկավարը, նվիրված են լինելու Հենրիկ Մալյանի ծննդյան 95 ամյակին և ականավոր ռեժիսորի ստեղծած, իսկ այժմ նրա անունը կրող թատրոնի 40 ամյակին:
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: