ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ է եղել 36-ը, ձեռնպահ՝ 9 պատգամավոր։
Նախագծով նախատեսվում է, որ ֆիզիկական անձիք մինչ հողի օտարելուը, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ, պետք է կատարեն հողի հարկի վճարումները:
Գործող կարգավորմամբ, եթե վաճառողը չի կատարել հողի հարկի վճարումը, ապա այն փոխանցվում է նոր սեփականատիրոջը, ինչի մասին պարտավորություն չկա տեղյակ պահելու գնորդին:
Ըստ այդմ՝ նոր սեփականատերն է պարզում, որ ինքը պետք է վճարի նախորդ սեփականատիրոջ կողմից տարիներով չվճարած հողի հարկի գումարը` իր տույժ-տուգանքներով: