ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կառաջադրվի։
Պորտուգալական «Պորտու»-ում հանդես եկող լեգենդար դարպասապահն Իսպանիայում հանդիպել է նախկին թիմակիցների հետ և ստացել նրանց աջակցությունը։
Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը։