ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը նշանակվել է մադրիդյան ակումբի հիմնադրամի փոխտնօրեն։
«Կասիլյասը «Ռեալի» լեգենդն է։ Ներկայացնում է մեր ակումբի արժեքները, պատմության լավագույն դարպասապահն է: «Ռեալը» հպարտ է, որ ակումբի պատմության մեծագույն ավագներից մեկը վերադարձավ տուն»,- ասված է «Ռեալի» տարածած հաղորդագրության մեջ:
Իկեր Կասիլյասը արքայական ակումբի ակադեմիայի սան է, որտեղ ընդունվել է 1990 թվականին՝ 9 տարեկանում։
--00—ՄՀ