ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Գերմանիայում սոցհարցումներ ենանցկացվել՝ պարզելու համար, թե ըստ գերմանացիների՝ որ երկրներն են ամենաշատը սպառնում համաշխարհային խաղաղությանը: Հարցման մասնակիցներն աշխարհի խաղաղության համար վտանգ ներկայացնող երկրների շարքում ներառել են նաև Թուրքիան. գրում է Էրմենիհաբերը:
Նշվում է, որ հարցման մասնակիցները հնարավորություն են ունեցել որպես աշխարհի խաղաղությանն ուղղված սպառնալիք նշել միանգամից մի քանի երկիր, որոնք ներգրավված են ներկայումս ընթացող տարբեր հակամարտություններում:
Արդյունքներն ամփոփելիս ստացվել է ներքոնշյալ պատկերը:
1. Իրան - 66%
2. ԱՄՆ - 61%
3. Հյուսիսային Կորեա - 55%
4. Թուրքիա - 51%
5-րդ տեղը կիսել են Ռուսաստանն ու Սիրիան 36-ական տոկոսով: