ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Շիբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
Թուրքական մամուլի համաձայն՝ սիրիական պատվիրակությունը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Օրակարգում են լինելու Սիրիայի վերակառուցման, ինչպես նաև թուրքական կողմի համար ահաբեկչական «Քրդական ինքնապաշտպաակա ուժերի» (YPG) կողմից վերահսկվող տարածքների վերաբերյալ հարցերը:
Նշենք, որ սա դեկտեմբերի 8-ից՝ Բաշար ալ-Ասադի կառավարության հեռանալուց հետո Սիրիայի նորաստեղծ կառավարության անդամների առաջին այցն է Թուրքիա:
--00—ԼՀ