ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Այդ մասին Մարուքյանը նշեց փետրվարի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում:
«Երեկ ինձ հրավիրել են քրեական ոստիկանություն, ես այնտեղ համապատասխան բացատրություն եմ տվել, հաղորդումն արձանագրվել է: Համապատասխան մարմիններն ընթացք կտան»,- ասել է Մարուքյանը:
Ավելի վաղ՝ լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքների հարցով գրությունը գլխավոր դատախազությունն ուղարկել էր քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: