ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Եվրոպայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել։
Ֆրանսիայում առաջին չինացի զբոսաշրջիկն է մահացել։ Հայտնի է, որ Չինաստանի քաղաքացին հոսպիտալացվել է հունվարի վերջին։
Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին հայտնել են 2019 թ․ դեկտեմբերի 31-ին երկրի Հուբեյ նահանգում։
Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1523-ի, վարակվածների թիվը գերազանցել է 66 400, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 8096 մարդ:
Կորոնավիրուսի մահացության մակարդակը երկրում կազմում է 2,29 տոկոս: Վարակածների թվով առաջատարը շարունակում է մնալ Հուբեյ նահանգը, որտեղ արձանագրվել է վարակման 54 400 դեպք: Նահանգում մահացել է 1457 մարդ, ապաքինվել 4774-ը: Պեկինում վարակվածների թիվը հասել է 372-ի, երեք մարդ մահացել է, 80-ն են ապաքինվել: