ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պաշտոնական վարկածով կորոնավիրուսից, իսկ իրականում անհայտ պատճառներով, Հայաստանում արդեն մահացել է արդեն գրեթե 1100 մարդ:
Չէ դուք պատկերացնու՞մ եք, 1100 Հայաստանի քաղաքացի, և ոչ մի հետաքննություն, ոչ մի քրեական գործ, ոչ մի մեղադրյալ:
Չկա դատական բժշկի եզրակացություն մահվան իրական պատճառների մասին, իսկ COVID 19 ընդամենը իշխանության ենթադրությունն է, քանի որ այլ կերպ, քան դատական բժշկի եզրակացությունը, հնարավոր չէ պարզել մահվան իրական պատճառները:
Բոլոր մահվան դեպքերը պետք է դառնան համալիր նախաքննության առարկա, իսկ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:
Հայաստանում կյանքի իրավունքը պետք է պաշտպանվի պետության կողմից, սա պետության ուղղակի պոզիտիվ պարտականությունն է:
Քրեական գործ հարուցվելու է»:
--00--ԱԹ