ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Փետրվարի 17-ին մեկնարկում է Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ Իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն միտված է հասնելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 9 անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցմանը։
«Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզերում այն համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, իսկ Երևանում՝ պատգամավոր Սիփան Փաշինյանը։
Ընդդիմադիր կուսակցություններից և ոչ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու հայտ չի ներկայացրել։ Եթե օրվա ընթացքում նման հայտ չստացվի, ապա «Ոչ»-ի շտաբ կարող է ձևավորել քաղաքացիներից բաղկացած ցանկացած խումբ, որն ունի հիսուն ստորագրություն։
Ի դեպ, նմանատիպ նախաձեռնությամբ հանդես է եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում միացել են իր մի քանի տասնյակ գործընկերներ։