ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Տաշքենդում դադարեցվել է «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության համախոհների գործունեությունը։
Իրավապահները 21 քաղաքացու են ձերբակալել, նրանց տներում խուզարկություններ են կատարավել։
Ձերբակալվածները պլանավորում էին ահաբեկչական խմբավորման անդամ Ուզբեկստանի քաղաքացուն գումար փոխանցել, որպեսզի նա տեղափոխվի Սիրիա և միանա ահաբեկչական խմբավորմանը։ Հետաքննությունը շարունակվում է։
«Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկաչական կազմակերպությունը պատասխանատու է 2017 թ․ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբկեչության կազմակերպման համար։
Ահաբեկչության հետևանքով զոհվեց 16 մարդ, այդ թվում մահապարտ ահաբեկիչը։