ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ եթե թիմի ավագ Սերխիո Ռամոսը Եվրո-2020-ից հետո մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին:
«Եթե Սերխիոն ցանկանա մասնակցել Օլիմպիական խաղերին, ապա ես միայն ուրախ կլինեմ: Մեծ պատիվ է սեփական երկիրն Օլիմպիական խաղերում ներկայացնելը: Ռամոսը մեր թիմի ավագն է և առանցքային նշանակություն ունի թիմում: Ցանկանում եմ, որ նա նոր պայմանագիր կնքի ակումբի հետ և շարունակի օգտակար լինել մեզ»,- ասել է նա։