ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24news
«Սևիլիա» վերադառնալը պաշտպան Սերխիո Ռամոսի համար առաջնային տարբերակն է, հայտնում է Cadena Ser-ը:
Իսպանացին կարող է անվճար վերադառնալ հարազատ ակումբ, քանի որ ՊՍԺ-ից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆուտբոլիստն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, սակայն չի շտապում ընդունել այն։ 37-ամյա կենտրոնական պաշտպանի համար առաջնահերթ տարբերակը վերադարձն է «Սևիլիա»: Բացի այդ, թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում, ինչը ևս կարևոր է ֆուտբոլիստի համար։
Ռամոսը «Սևիլիայի» սան է։ Իսպանացին հարազատ ակումբից հեռացել է 2005 թվականին։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ