ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Թուրքիան փակել է ցամաքային սահմանը Իրանի ու Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իրանը, որտեղից գրանցվել են Կորոնավիրուսի 4 տասնյակից ավելի դեպքերը, նույնպես փակել է սահմանը Նախիջևանի հետ, արդյունքում ինքնավար հանրապետությունը, որը ցամաքային սահման չունի Ադրբեջանի մնացյալ հատվածի հետ և սահմանակից է Հայաստանին, հայտնվել է ցամաքային շրջափակման մեջ: Արտաքին աշխարհի հետ միակ կապն իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցության միջոցով:
Ճանապարհների շրջափակման հետևանքով Նախիջևանում սկսվել է պարենային ապրանքների գնաճ: Բնակիչները մեծ քանակությամբ հատիկեղեն, ալյուր և այլ ապրանքներ են գնում: