ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Թուրքիայի «Turkish Airlines» ժամանակավորապես դադարեցրել է Նախիջևանի հետ օդային հաղորդակցությունը: Նպատակը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելն է։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber կայքից։
Այջըն նշել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով հարևան երկրներից` Իրանից բացի օդային հաղորդակցությունը դադարեցրել է նաև Նախիջևանի հետ:
Նրա փոխանցմամբ` ավիափոխադրողը կրկին կորոնավիրուսի պատճառաբանությամբ նվազեցրել է թռիչքները դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք` Սեուլ:
Այջըն նշել է, որ կորոնավիրուսի պատճառով մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում. ավիաընկերությանը պատկանող 250-ից ավել ինքնաթիռներում վարակազերծման աշխատանքներ են իրականցվում: