ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընկերներ, հարկ եմ համարում հայտնել, որ քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը։
Որոշում ունենալուն պես կհայտարարենք»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին, ինչը քննարկումների առիթ է դարձել։
Արձագանքելով քննարկումներին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրել է, թե փնտրում են 1991 թ․ լոգոյի հեղինակին։
«Այո»-ի այս տարբերակի համար վճարվել էր 3 միլիոն դրամ: