ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Գովազդի մասին» օրենքում և արգելել տեղական արտադրության կոնյակի գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով:
Գործող օրենքով տեղական արտադրության կոնյակի համար բացառություն էր արված, և դրա գովազդը կարող էր ցուցադրվել օրվա ցանկացած ժամի: Այս փոփոխության նպատակը բոլոր արտադրողների և ներմուծողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: