ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
0038 գաղտնի հրամանի քաղվածքը հրապարակվել է 2011 թվականին, մարդ է դատապարտվել այդ գաղտնի հրամանի արտահոսքի համար, այսինքն՝ դատախազությունը, ունենալով գործիքակազմ, իմանալով այդ հրամանի մասին, ասում էր, որ ոչ մեկին հարցաքննելու կարիք չկա, հետո մտքափոխվել են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Ի՞նչ անենք, չներկայացնե՞նք ինքնաբացարկ, երբ դրա հիմքերը կան։ Դատախազությունը փետրվարին ասում էր, որ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հարցաքննելու ոչ մի հիմք չկա, մեկ էլ մի քանի ամիս հետո մեղադրանք է առաջադրվում այն դեպքում, երբ ոչ մի բան չի փոխվում,- ասել է Օրբելյանը՝ շեշտելով, որ 0038 հրամանի ի հայտ գալը նոր ապացույց չէ։
Շարունակությունը՝ տեսանյութում։