ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին, առավոտյան ժամը չորսի սահմաններում, գիշերային ծառայություն իրականացնելիս, Ոսկեվազ գյուղի սկզբնամասից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Արթիկ քաղաքի երկու բնակչի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեքենայի սրահի արտաքին զննությամբ, փոխանցման տուփի բռնակի մոտից հայտնաբերվել է երկու կաթոցիչ՝ լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:
Մեքենայի 31-ամյա ուղևորը հայտնել է, որ զանգվածը կանեփի չորացված բույս է, որն ինքը քաղել է Արթիկ քաղաքի հարակից դաշտերից՝ վայրաճ կանեփի բույսերից և պատրաստել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր: