ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները Ջաջուռ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Շիրակի մարզի Կամո գյուղի 38-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված ու ծալովի դանակ:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է։
Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։
--00--ԱՀ