ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Մայիսի 21-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Երեւանի Աճառյան փողոցի առաջին նրբանցքում«Ինֆինիտի» մակնիշի մի ավտոմեքենա բախվել է բետոնե արգելապատնեշին: Դեպքի վայրում զննության ժամանակ վարորդը պարեկներին է ներկայացրել երկու փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով եւ ապակե տարա՝ մոխրացած հետքերով:
Ըստ նրա կանեփն իրենն էր, քաղել էր Արմավիրի ճանապարհին կից դաշտերից:
Նույն օրը ժամը 18.15-ին պարեկները թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով Նոր Նորքի Թեւոսյան փողոցից բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի՝ իր մեքենայով: Նա ներկայացրել է մետաղյա դանակ, մահակ, ապակյա կաթուցիչ եւ կանեփի սերմեր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
--00--ԱՀ