ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Մուշի բաժնի ոստիկանները Գյումրու Պարույր Սևակի փողոցից բերման ենթարկված 25-ամյա երիտասարդի մոտ 10 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ի գիշերը: Ժամը մեկի կողմերը, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Պարույր Սևակի փողոցից բերման ենթարկեցին 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ՝ չորացված, մանրացված, 10 գրամից ավելի զանգվածով:
Ըստ երիտասարդի` մարիխուանա թմրամիջոցն իրենն է, անցած տարվա սեպտեմբերին հումքը քաղել էր վայրաճ կանեփի թփերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
--00--ԱՀ