ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Երևանի կենդանաբանական այգին տարածել է հայտարարություն, անդրադառնալով Երևանի փողոցում քայլով եղնիկին։
«Այս գիշեր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր նկար, որտեղ երևում էր, որ Նար-Դոսի փողոցի վրա կանգնած է եղնիկ։ Նկարը տարածվել էր նաև լրատվամիջոցներով, որից հետո պարզ դարձավ, որ այն ուղղակի օգտատերերի մտքի վառ երևակայության արդյունքն էր՝ ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրմամբ։
Երևանի կենդանաբանական այգին աշխատում է իր բնականոն հունով և սպասում է իր այցելուներին»,- ասված է հայտարարությունում։