ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Հոնկոնգում կորոնավիրուսով վարակված մարդը վարակել է նաև շանը։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։
«Ենթադրվում է, որ վարակը շանն անցել է հենց նրա տիրոջից։ Շանը մեկուսացրել են։
Այժմ շունը գտնվում է անասնաբույժների հսկողության տակ։ Նրանք պատրաստվում են կրկին փորձաքննություն անցկացնել, քանի որ ընտանի կենդանու մոտ վարակին հատուկ ախտանշանները դեռ չկան։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչ այս հայտնել էր, որ նոր վարակը կարող է փոխանցվել նաև կենդանիների միջոցով։