ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայի դեղատներում բժշկական դիմակների պահանջարկն 8 հազար անգամ մեծացել է։ Այս մասին տեղեկացնում է Դեղագործական բաշխորդների ֆեդերացիայի նախագահ Էլադիո Գոնսալես Մինիորը։
«Այժմ դեղատներում օրական պահանջում են 80 հազար միավոր»,- մեջբերում է անում նրա խոսքից "La Vanguardia" թերթը: Սա վերաբերում է նաև ձեռքերի ախտահանող միջոցներին․ սրանք նույնպես հազվադեպ են հանդիպում դեղատներում: «Մեկ ամսում ձեռքերի այնքան գել են պահանջվել, որքան սովորաբար պահանջում են մեկ տարվա ընթացքում»,- հավելել Է Գոնսալես Մինիորը:
Ավելի վաղ Իսպանիայի առողջապահության նախարարությունում պարզաբանել են,որ պիրենեյան թագավորության առողջ հպատակների՝ բժշկական դիմակներ կրելու կարիքը չկա:
Գերատեսչությունում ճշտել են, որ այդ աժիոտաժը կարող է հանգեցնել նրան, որ ովքեր իրոք դիմակների կարիք ունեն զրկվեն դրանք ձեռք բերելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Իսպանիայում մինչև այս պահը հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 27 դեպք, երկու մարդ ապաքինվել է,- հաղորդել ՏԱՍՍ-ը։