ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է.
« Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։ Նույն ժամանակահատվածում, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաեւ քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։ Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի եւ սպորտի մանկապատանեկական կենտրոններում »։