ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցը, որում նշվում է, որ կայացած ժողովրդավարություններն անկում են ապրում:
Զեկույցում նշված է, որ չնայած յուրաքանչյուր տարածաշրջանում տեղի ունեցող զանգվածային ցույցերին՝ ողջ աշխարհում 14 տարի անընդմեջ վատթարացում է նկատվում քաղաքական իրավունքի և քաղաքացիական ազատությունների ասպարեզում:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ Հայաստանը մասամբ ազատ երկիր է, որը 100-ից 53 միավոր է ստացել ազատության գնահատման համակարգում:
Նախորդ տարվա ցուցանիշից տարբերությունը մեծ չէ: 2019թ. Freedom House-ը Հայաստանը կրկին «մասամբ ազատ» երկիր էր ճանաչել՝ 51 միավորով:
Լեռնային Ղարաբաղը նույնպես մասամբ ազատ է ճանաչվել՝ ստանալով 34 մրավոր 100-ից: