ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Թուրքիայի խորհրդարանում Սիրիայում Իդլիբում իրավիճակ վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել։
Խորհրդարնի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Էրդողանը կուսակցության ղեկավարին դավաճան է անվանել՝ ի պատասխան Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ սկսելու նրա առաջարկի։
Ընդդիմադիր հատվածից ևս դավաճանության մեղադրանքներ են հնչել՝ ուղղված Էրդողանին: Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներից հետո ծեծկռտուք է սկսվել: Խորհրդարանում նիստն ընդհատվել է։