ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերը կատաղի մարտերից հետո կառավարական ուժերից գրավել են Իդլիբ նահանգի ռազմավարական նշանակություն ունեցող Նեյրաբ գյուղը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber կայքը։
Նշվում է, որ չնայած ռուսական բանակի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների հետ միասին ռուսական կործանիչների ինտենսիվ օդային հարձակումներին, այնուամենայնիվ սիրիական ընդդիմադիր ուժերը փետրվարի 24-ին գրավել են Սիրիայի Նեյրաբ գյուղը:
Աղբյուրի նաև նշում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորած ուժերը բազմաթիվ կորուստներ են ունեցել Նեյրաբում:
Նշենք, որ Նեյրաբ գյուղը գտնվում է Դամասկոսը Հալեպին կապող M4 և Լաթակիայի շրջանը Հալեպին կապող M5 մայրուղիների խաչմերուկում: Սիրիայի կառավարական ուժերը նույն ընդդիմադիրներից գյուղն ազատագրել էին փետրվարի 3-ին: