ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Թուրքիան շարունակում է զորք կուտակել թուրք-սիրիական սահմանին։ Տանկերից և զինտեխնիկայի այլ միավորներից բաղկացած ավտոշարասյունը շարժվել է դեպի Հաթայ նահանգ, որը սահմանամերձ է Սիրիային։
Ըստ թուրքական աղբյուրի՝ դրանք տեղակայվելու են Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ այժմ բախումներ են տեղի ունենում Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև։ Գրել է Ermenihaber-ը։
Ըստ Reuters գործակալության՝ ուղարկված զինտեխնիկան, ինչպես նաև զինվորական անձնակազմը, նպատակ ունի ոչ միայն կանխնել Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը, այլև կանգնեցնել Սիրիայից Թուրքիա շարժվող հազարավոր փախստականների հոսքը:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 10-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող ևս 5-ը վիրավորվել էին։ Իսկ փետրվարի 3-ին կառավարական ուժերի հետ բախումներում սպանվել էր ևս 7 թուրք զինծառայող։