ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Քրիստինե Մարտիրոսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ալլա Պուգաչովայի: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին:
Հայցադիմումը դատարան է մտել մարտի 4-ին, և այն դեռևս վարույթ չի ընդունվել, թե կոնկրետ ինչում են մեղադրում Պուգաչովային, հայտնի չէ:
Քրիստինա Մարտիրոսյանը, ենթադրաբար, անհատ ձեռներեց է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանից: Նրա գործունեության հիմնական տեսակը հացի և հրուշակեղենի արտադրությունն է:
Ավելի վաղ "Коммерсант" պարբերականը հայտնել էր, որ Պուգաչովային են պատկանում մի շարք ապրանքանշաններ, այդ թվում և «Քրիստինա» ապրանքանիշը: