ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այսօր՝ մարտի 5-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՔԾ քննիչի որոշումից մի հատված.
«Հատկանշական է նաեւ այն, որ եթե նոտարներին հնարավորություն ընձեռնվեր օգտվել իրենց անհատույց օգտագործման իրավունքից, ապա տարածքը չէր կարող օտարվել մասնավոր անձանց...:
Հատված ՀՀ ՀՔԾ քննիչի որոշումից:
.Գ. Գնամ դիպլոմս ու արտոնագիրս վառեմ...
Հ.Հ.Գ. Քաղաքացիական իրավունքի բոլոր մասնագետներին ու դասախոսներին էլ խորհուրդ կտամ փոխել մասնագիտությունը....
Հ.Հ.Հ.Գ. Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հ.Թովմասյանի եւ Ն.Փանոսյանի քրեական գործի իրավաբանական որակի մասին»:
Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ Դատախազություն։
Նշենք, որ ՍԴ նախագահն ու իր սանիկը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):